Путь к победе от Большого Арагяла до Рима. Հաղթանակի ուղին Մեծ Արագյալից մինչև Հռոմ

Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղը կրկին լցվեց ուրախությամբ և հպարտությամբ։ Գյուղի երիտասարդ քիկբոքսի մարզիկները վերադարձան Հռոմից՝ աշխարհի առաջնությունից, որտեղ կրկին հաղթանակ տարան։ Նրանց հաջողությունը ոչ միայն մարզական, այլև ազգային հպարտության խորհրդանիշ դարձավ։ Ճանապարհը դեպի հաղթանակ Մարզիկները երկար ու քրտնաջան պատրաստվել էին այս առաջնությանը։ Օրեր շարունակ տքնաջան մարզումներն ու կամքի ուժը դարձան նրանց հաղթական ճանապարհի հիմնական գաղտնիքը։ Յուրաքանչյուր մրցամարտում նրանք ներկայացրին ոչ միայն իրենց ուժն ու հմտությունը, այլև Նինոծմինդայի մարզական ոգին։Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։

Смотрите также