Խնձորի չիր,Արագ պատրաստվող տարբերակ

3_4 կգ խնձոր 1 կգ շաքարավազ 200մլ ջուր կես թեյի գդալ լիմոնի աղ Ընտրել ոչ շատ հասած դեղին խնձոր,իմ դեպքում Շաքար խնձորն եմ օգտագործել ։ Այս տարբերակով պատրաստելու դեպքում կարող եք կեղևը չհեռացնել՝ միջուկը նույնպես ։ Միրգը կտրել 3/4 մմ հաստության կտորներով։ Կտրած խնձոր պահել լիմոնաջրի մեջ այնքան ժամանակ, մինչ կլցնեք օշարակի մեջ։ Լիմոնաջրը չի թողնում, որ միրգը սևանա։ Պետք է եփել 2_3 անգամ,յուրաքանչյուր անգամ եփել մինչև 10 րոպե, թույլ կրակին, անընդհատ զգույշ խառնելով ։ Օշարակի մեջ պետք է թողնել 10_12 ժամ։ Վերջնական վիճակում օշարակ չպետք է մնա ։ Արևի տակ չորացնելու համար վերցնել բաց գույն ունեցող սկուտեղ,և ամեն օր փոխել սկուտեղը ։Չորանում է 2_3 օրում։ Չորանոցում չորացնելու համար սկզբում չորացնել ամենաբարձր ջերմաստիճանով,որպեսզի գոլորշիացումը արագ տեղի ունենա։Բարձր ջերմաստիճանով չորացնել 3_4 ժամ,այնուհետև անջատել, թողնել լիարժեք հովանա, ջերմաստիճանը թուլացնել և շարունակել չորացնել ։ Չորացնել պետք է դադարներով ։ Պատրաստ վիճակը ստուգել բացառապես լրիվ սառը վիճակում, քանի որ տաք վիճակում միշտ ավելի փափուկ է երևում ։ Այստեղ թողնում եմ նաև մյուս տարբերակը՝👇    • Սիրուն ու ախորժելի տեսք, #խնձորի_չիր ...   Մանրամասները կգտնեք տեսանյութում։

Смотрите также