#Դեղձի_չիր Ինչպես ստանալ դեղին դեղձի չիր։ #

Դեղձի չիր 2 կգ միրգ 800 գրամ շաքարավազ Կես թեյի գդալ լիմոնի Լավ լվանալ, կիսել մեջտեղից, հեռացնել կորիզը և կեղևազրկել։ Շաքարավազի մի մասը լցնել դեղի վրա ՝շերտ շերտ,մյուս մասը պահել օշարակի համար ։ Դեղձը թողնել այնքան, մինչև հեղուկ դուրս տա։ Հատիկները հանելն օշարակից,օշարակը եռացնել ։ Ավելացնել մնացածը շաքարավազը և լիմոնի աղը։ Եփել 5_8 րոպե, դեղձը լցնել մեջը ։ Եփել թույլ կրակին 10 րոպե։ Թողնել ողջ գիշեր ։ Գործողությունը կրկնել ևս մեկ անգամ և դնել չորանալու ։ Չորացնել ամեն օր սկուտեղը փոխելով, միրգը հակառակ կողմ շրջելով։ Չորանում է 2_3 օրում ։ Պահել սառցախցիկում ։

Смотрите также