Եթե չի ստացվում` դիտեք տեսանյութը/Բոլոր մանրամասները որակյալ տորթ-ժելե պատրաստելու համար/Торт-желе

Սիրելինե՛րս, այսօր պատրաստելու ենք համեղ և ստացված տորթ-ժելե։ Պատրաստման եղանակը հեշտ է, պարզապես պետք է հետևել մի քանի կանոնների, որպեսզի տորթը ստացվի որակյալ, չկոտրվի, կայուն լինի։ Պատրաստման եղանակը Վերցնել որևէ կոմպոտ կամ բնական հյութ և դոնդող(желатин)։ Դոնդողի վրա հյութ լցնել, թողնել ուռչի` ըստ սահմանված ժամանակի(դոնդողի տեսակից է կախված), մնացած հյութը տաքացնել, բայց չեռացնել։ Ուռչելուց հետո դոնդողը լցնել տաք հյութի մեջ, խառնել, մինչև լավ հալվի։ Թողնել խառնուրդը դառնա սենյակային ջերմաստիճանի։ Այնուհետև խառնուրդի քիչ քանակություն լցնել նախատեսված ձևամանի մեջ, ըստ ցանկությամ միջուկ ավելացնել և դնել սառնարան։ Առաջին շերտի սառելուց հետո լցնել հաջորդ շերտը, նորից ըստ ցանկության միջուկ ավելացնել, նորից սառեցնել։ Այդպես շարունակել մինչև վերջ։ Թողնել սառնարանում ամենաքիչը 6 ժամ։ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ Կանոններ 1. ընտրել փորձված դոնդող 2. դոնդողը թրջել սենյակային ջերմաստիճանի կամ սառը հեղուկով 3. Ուռչելուց հետո դոնդողը հալեցնել տաք, բայց ոչ եռման հեղուկում(դրանից դոնդողը կկորցնի իր հատկությունները) 4. տորթը սառեցնել շերտ֊շերտ (այդպես այն ավելի կայուն է լինում, շերտերը լավ պնդանում են) 5. տորթը 6 ժամից շուտ չենք կտրում Բաղադրությունը 1,3 լ կոմպոտ 30 գր դոնդող (желатин) Մրգեր և հատապտուղներ` ըստ ճաշակի

Смотрите также