Բաղադրատոմս` խմորի համար` 10ձու 400գ շաքարավազ 400գ ալյուր 5-6ճ.գ կակաո միջուկի համար` 0,5 լ կաթ 3-4ճ.գ սպիտակաձավար 200գ կարագ 200գ շաքարավազ 200-300գ կոկոսի քերուկ Կրեմի համար` 200-250մլ սերուցք (33% և ավել) Պատրաստման եղանակը` Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից,հարել մինչև պնդանալը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, այնուհետև դեղնուցը, ալյուրը և կակաոն։ Ստացվում է միջին թանձրության խմոր։ Բաժանել 2 հավասար մասի և թխել 180 աստիճանի տակ` 30-40 րոպե։ Միջուկի համար եռացնել կաթը(մեկ սուրճի բաժակի չափով առանձնացնել,հետո օգտագործելու համար),ավելացնել սպիտակաձավարը և եփել մինչև պնդանալը, թողնել սառչի։ Առանձին թասի մեջ հարել կարագը, ավելացնել շաքարավազը և նախօրոք առանձնացրած կաթը` տաք վիճակում,որպեսզի հալեցնի շաքարավազին, մի լավ հարելուց հետո ավելացնել կոկոսի քերուկը կրկին հարել, ավելացնել սպիտակաձավարով խառնուրդը, կրկին հարել, միջուկը պատրաստ է։ Կրեմի համար հարել սերուցքը։ Առաջին շերտի վրա քսել սերուցքը, այնուհետև ամբողջ միջուկը, երկրորդ շերտը երկու կողմից պատել սերուցքով և տեղափոխել միջուկով պատված շերտի վրա,վրան ցանել կոկոսի քերուկ։ Բարի ախորժակ Кто хочет принять участие пишите Ֆեյսբուքյան հասցե` Фейсбук Գոհար Քոսակյան`👇 / gohar.kosakyan.9 Տավուշ Ֆոտո`👇
https://www.facebook.com/profile.php?... էլեկտրոնային հասցե`👇 эл.адрес shamshadiniham@mail.ru #Շամշադինիհամը # #ՏավուշՖոտո #шамшадин #Тавуш #ՏավուշԱշխարհ #ԳոհարՔոսակյան #2024