Եգիպտացորենի վրայի մազիկները ոչ մի դեպքում չթափեք, որովհետև շատ օգտակար են: 1.Եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյը ստեղծում է հագեցածության զգացում, ակտիվացնում է նյութափոխանակությունն ու հեշտացնում է օրգանիզմից վնասակար տարրերի դուրսբերմանը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։ 2,Նվազեցնում է բորբոքումների մակարդակը Այս մազիկների հյութահանուկը հարուստ է մագնեզիումով, իսկ այս տարրը կարգավորում է օրգանիզմի բորբոքային ռեակցիաները և կարող է արգելակել հիմնական բորբոքային միացությունների ակտիվությունը։ 3.Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներն օժտված են նաև հզոր հակադիաբետիկ ազդեցությամբ և օգնում են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ 4.Բարելավում է սրտամկանի առողջությունը Հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներում պարունակվող ֆլավոնոիդները նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների, տրիգլիցերիդների և ընդհանուր խոլեստերինի մակարդակները՝ դրանով իսկ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ 5.Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը Եգիպտացորենի մազիկներն ազդում են, որպես միզամուղ միջոց, իսկ օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերումը զարկերակային բարձր ճնշման կարգավորման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ 6.Պահպանում է գլխուղեղի ակտիվությունը Այս մազիկներն օժտված են նեյրոպրոտեկտորային հատկություններով, ինչի շնորհիվ պահպանում են գլխուղեղի ակտիվությունն ու նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։ 7.Նպաստում է միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը Նման ինֆեկցիոն հիվանդությունները կարող են զարգանալ միզասեռական համակարգի ցանկացած հատվածում, սակայն եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյն օգնում է հեշտությամբ բուժել այդ օրգաններում ի հայտ եկած բորբոքումները։ Ինչպես պատրաստել թեյ եգիպտացորենի մազիկներից Այս օգտակար թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել մի բուռ եգիպտացորենի մազիկներ, մի քանի րոպե եփել և թողնել թրմվի։ Երբ թուրմը ստանա շագանակագույն երանգ այն հարկավոր է քամել ու խմել։ Ցանկության դեպքում թեյին կարելի է մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել ավելի հաճելի համ ստանալու համար։ միլայի_խոհանոցը #milas_kitchen ՉՄՈՌԱՆԱՔ ՀԵՏևԵԼ ԻՆՁ 👇👇👇 Ինստագրամում👇Instagram
https://www.instagram.com/_mila_rudi_... Ֆեյսբուկում 👇👇👇Facebook
https://www.facebook.com/MilayiXohano... Տիկտոկում👇👇👇 Tik Tok